ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Բարսելոնում»՝ արմատական փոփոխություններ

«Բարսելոնում»՝ արմատական փոփոխություններ
20.05.2014 | 12:02

«Բարսելոն» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի անհաջող ելույթներից հետո թիմին սպասում են լուրջ փոփոխություններ. «Որոշ խաղացողներ կլքեն ակումբը, սակայն «Բարսելոնի» խաղաոճը կմնա անփոփոխ: Մենք արդեն մի քանի շաբաթ է, մշակում ենք նոր մարզական նախագիծ: Դրա առանցքային կողմերի մասին կհայտարարենք առաջիկայում: Մեսին կմնա «Բարսելոնում», մենք հատկապես դա էինք ուզում»:
Շարունակելով խոսքը՝ Բարտոմեուն ավելացրել է. «Աթլետիկոն» արժանի էր չեմպիոնությանը, այսօր նրանք դա ևս մեկ անգամ ապացուցեցին: Մենք կառուցում ենք թիմեր, որոնք հաղթանակի համար պետք է պայքարեն բոլոր մրցաշարերում կամ, նվազագույնը, հասնեն մինչև եզրափակիչ: Այս մրցաշրջանում «Բարսելոնը» խաղացել է Իսպանիայի գավաթի ու պրեմիեր լիգայի վճռական խաղերում, սակայն անհաջողություն է կրել: Մենք չենք հասել մեր նպատակին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ